Բաժիններ՝

Հրդեհ Դալմայի ագիներում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 31-ին, ժամը 10:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի ագիներում (Կուրղինյան փողոցի կողմից) այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:18-ին, մարվել՝ 10:24-ին:

Այրվել է տան տանիքից մոտ 50 քմ հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս