«Տհաճ պահն այն է, որ մեր դաշնակիցը՝ փրփուրներից կախվելով, կախվեց թուրքից». Վովա Վարդանով

Ինչպես հայտնի է, օրերս Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանից Ս 400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ պայմանավորվածությունը կայացել է, փաստաթղթերը ստորագրվել են: Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն այդտեղ մեզ համար հատուկ վտանգ չի տեսնում:

168.am-ի հետ զրույցում Վ. Վարդանովն ասաց, որ թուրքերն իրենց արտադրանքն ունեն, Արևմուտքից գնելու հնարավորություն ունեն, արաբական ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու ընթացքում հսկայական ավելցուկ փողեր ունեն. «Կարճ ասած, ինքը պրոբլեմ չունի՝ գնելու թեկուզ թանկանոց իսրայելական կամ ամերիկյան հակաօդային, հակահրթիռային սարքավորումներ: Տհաճ պահն այն է, որ մեր դաշնակիցը՝ փրփուրներից կախվելով, կախվեց թուրքից»:

Հարցին, թե՝ հայկական կողմն ի՞նչ կարող է անել հայ-ռուսական հարաբերությունների մասով, որ նման տհաճ իրավիճակներ չստեղծվեն մեզ համար, Վ. Վարդանովն այսպես պատասխանեց. «Մենք այնքան հեշտ ենք մեր լծակները նետում աղբամանի մեջ, որ անգամ չգիտեմ՝ ինչ պետք է անենք: Մեր այն լծակները, որ մենք աշխարհում կարող ենք օգտագործել, ու, եթե լրիվ երկրագունդը շուռ չտանք, մի փոքր կօգնենք՝ երկրագունդն ավելի արագ ֆռա կամ դանդաղի, հեշտությամբ՝ ինչ-ինչ բաների հաշվին զիջում ենք՝ կա՛մ ինչ-որ խոստումների դիմաց, կա՛մ ինչ-որ թարս հայացքի դիմաց, ազդեցության տակ: Ես նկատի ունեմ՝ մեծ ազդեցություն ունեցող մեր հայրենակիցներին թողնում ենք սուտի հորինած հոդվածներով տարիներով պահել բանտերում, ազդեցիկ հայերին մենք ենք փակում իրական կամ հորինած քրեական հոդվածներով: Այդ լծակներն են, որ մենք հիմարաբար շպրտում ենք աղբամանի մեջ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս