Ինչո՞ւ է վնասակար հակաբիոտիկների կուրսը մինչև վերջ ընդունելը

Գիտնականներն ապացուցել են, որ բժիշկների` հակաբիոտիկների կուրսը մինչև վերջ  ընդունելու խորհուրդը կարող է հետագայում բացասաբար ազդել առողջության վրա:

Ցանկացած ոք, ում երբևէ հակաբիոտիկներ են նշանակված եղել, գիտի, որ այն ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել, անգամ, եթե Ձեզ արդեն լավ եք զգում: Հակաբիոտիկների ճիշտ ընդունումը Ձեր անձնական ներդրումն է դրանց նկատմամբ բակտերիալ կայունության դեմ պայքարում:

Հակաբիոտիկների գրագետ օգտագործման ցուցումների մեջ հաճախ է հիշատակվում դրանց ընդուման կուրսը ժամանակից շուտ դադարեցնելու անկարելիության մասին: Այդ կետը կա անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներում:

Սակայն Բրայթոնի և Սասսեքսի բժշկական դպրոցի գիտնականները գտնում են, որ հակաբիոտիկների` անհրաժեշտից ավելի, օրինակ, ամբողջական կուրսի ընդունումը բազմապատկում է հիվանդության վերսկսման հավանականությունը: Նրանք նշում են, որ բոլոր շահագրգիռ անձանց` բժիշկներին, ուսուցիչներին, ծնողներին, կոչ են անում դադարեցնել իրենց պնդումները՝ կուրսն ամբողջապես ընդունելու կարևորության մասին:

Կարդացեք նաև

Բրիտանացի գիտնականները նաև նշում են, որ այս թյուրըմբռնումն ի հայտ է եկել հակաբիոտիկների ընդունման պրակտիկայի ներդրման հետ մեկտեղ:

1945թ. իր նոբելյան ելույթի ժամանակ Ալեքսանդր Ֆլեմինգը նկարագրեց իր կարծիքով՝ վտանգավոր մի սցենար, երբ ստրեպտոկոկային ինֆեկցիայով երևակայական հիվանդն անհրաժեշտ քանակի պենիցիլին չի խմում, ինչի հետևանքով ստրեպտոկոկի մոտ ի հայտ է գալիս հակաբիոտիկի նկատմամբ կայունություն: Ապա այդ ենթադրյալ հիվանդը վարակում է իր կնոջը, ով հետո մահանում է անբուժելի հիվանդությունից՝ ամուսնու անշրջահայացության հետևանքով: Հենց այդ պատճառով էլ, Ֆլեմինգի բառերով ասած, եթե օգտագործել պենիցիլին, ապա՝ միայն բավարար քանակությամբ:

Սակայն, ինչպես նշում են վերոհիշյալ դպրոցի գիտնականները, Ֆլեմինգի ասած դեղի նկատմամբ կայունությունն առաջանում է, օրինակ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կամ տուբերկուլյոզի պարագայում, բայց գրեթե չի հանդիպում գիտնականների կողմից առավել շահարկվող բակտերիաների մոտ, ասենք՝ աղիքային ցուպիկի կամ էնտերոկոկի ու ստաֆիլոկոկի մոտ: Այս, պայմանականորեն ասած՝ պաթոգեն բակտերիաները մեր օրգանիզմում և շրջակա միջավայրում ապրում են, որպես կանոն, առանց խնդիրներ հարուցելու: Բայց հենց դրանք կարող են ինֆեկցիաներ հարուցել թույլ իմունիտետով հիվանդների մոտ:

Երբ հիվանդը ցանկացած պատճառով հակաբիոտիկ է ընդունում, դրանց նկատմամբ զգայուն տեսակները մաշկի վրա, աղիներում և շրջակա միջավայրում փոխարինվում են կայուններով և հետագայում վարակ հարուցելու ունակներով:

Բացի դրանից, մենք շատ քիչ վկայություններ ունենք այն մասին, որ հակաբիոտիկների առաջարկվող կուրսերը, որոնք իրականում նշանակվում են մինչև վերջ չբուժվելու վախից, իրականում այն մինիմալ ժամկետով են նշանակված, ինչն անհրաժեշտ է:

Այս տեսության հեղինակները նաև նշում են, որ հակաբիոտիկի կուրսի գաղափարը հաշվի չի առնում  այն, որ տարբեր հիվանդներ տարբեր կերպ կարող են արձագանքել միևնույն հակաբիոտիկին, և բոլորին այն չես կարող նշանակել ընդունման միևնույն ժամանակահատվածով: Հասկանալու համար, թե որքան պետք է հիվանդը հակաբիոտիկ ընդունի, պետք են հետազոտություններ և հիվանդի վիճակի նկատմամբ վերահսկողություն:

Հասարակությունը պետք է իմանա, որ հակաբիոտիկներն արժեքավոր և, ցավոք, սպառվող ռեսուրս է, որը պետք է պահպանել:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս