Թխվածքաբլիթ՝ ավելորդ քաշի դեմ պայքարի համար
Fithacker.ru-ն գրում է, որ թխվածքաբլիթների բաղադրատոմսերը սովորաբար մեծ քանակով շաքար և ալյուր են պարունակում, որոնց հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի կուտակման, այլև քրոնիկական բորբոքման։
Այս բաղադրատոմսը կարող է այլընտրանք դառնալ նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ քաշ հավաքել և առողջական խնդիրներ ունենալ։
Բաղադրիչներ
• 60 գրամ դառը շոկոլադ
• կես ճաշի գդալ կոկոսի յուղ
• կես ավոկադո
• 2 ճաշի գդալ նշի յուղ
• քառորդ բաժակ մեղր
• 1 ձու
• 1 ձվի սպիտակուց
• 2 ճաշի գդալ կակաոյի փոշի
• կես ճաշի գդալ նշի ալյուր։
Պատրաստման եղանակը
1. Շոկոլադը հալեցրեք՝ այն անընդհատ խառնելով։
2. Ավելացրեք կոկոսի յուղը, լավ խառնեք։
3. Ավոկադոն մանրացրեք բլենդերի օգնությամբ։
4. Ավելացրեք բոլոր բաղադրիչները, բլենդերում խառնեք այնքան ժամանակ, մինչև միասեռ զանգված ստանաք։
5. Այդ զանգվածը խառնեք շոկոլադի և ավոկադոյի պյուրեի հետ։
6. Խմորը փաթեթավորեք, 1 ժամ թողեք սառնարանում։
7. Գազօջախը տաքացրեք մինչև 350 աստիճան։
8. Թխվածքաբլիթները թխեք 15-20 րոպե։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը