Բաժիններ՝

Շվեյցարիայում անհայտ անձը բենզասղոցով վիրավորել է հինգ մարդու

Շվեյցարիայի Շաֆհաուզեն քաղաքում առնվազն հին մարդ է վիրավորվել, նրանցից երկուսը՝ լուրջ, անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով: Այս մասին հաղորդել է Blick թերթը:

Թերթի տվյալներով՝ հարձակումը կատարել է մի մարդ, որը որպես զենք է օգտագործել շղթայական սղոցը: Քաղաքի կենտրոնը շրջապատված է, ոստիկանությունկը չարագործի չեզոքացման գործողություն է իրականացնում:

Տեղի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հավաստել է Blick-ի տեղեկատվությունը: Հաղորդվում է, որ հարձակվողը նույնականացվել է, սակայն առայժմ ձերբակալված չէ: Ոստիկանության կարծիքով՝ հարձակումն ահաբեկչական գործողություն չի եղել:

Շվեյցարիայի հեռագրական գործակալության (ATS) տվյալներով՝ «ոստիկանության խոշոր ուժեր են մոբիլիզացվել մի քանի անձանց վիրավորած մադու որոնման համար»: Գործի են դրվել նաեւ շտապ օգնության մի քանի ավտոմեքենաներ եւ փրկարարական ծառայության ուղղաթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս