Բաժիններ՝

Թրամփն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ բարեփոխումների գործընթացը համեմատել է կոյուղու մաքրման հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխման գործընթացը համեմատել է կոյուղու համակարգի մաքրման հետ: Հուլիսի 24-ին նման գրություն անելով իր Twitter-ում՝ նա առաջարկել է սկսել զանգվածային լրատվամիջոցներից, որոնք «ստահոդ նորություններ» են տարածում։

«Ճահիճը չորացնել» (կարգախոսը) պետք է փոխարինվի «Մաքրել կոյուղին» արտահայտությամբ: Իրականում գործերը շատ ավելի վատ են, քան որեւիցե մեկը կարող է նույնիսկ պատկերացնել, եւ ամեն ինչ սկսվում է ստահոդ նորություններից»,- գրել է պետության ղեկավարը:

Թրամփը մեկ անգամ չէ, որ քննադատել էամերիկյան զանգվածային լրատվամիջոցները՝ դրանց մեղադրելով կանխակալության, կողմնապահության եւ «ստահոդ նորությունների» տարածման մեջ: Իր նախընտրական արշավի ընթացքում նա նաեւ բազմիցս խոստացել է «չորացնել» վաշինգտոնյան բյուրոկրատիայի «ճահիճը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս