Բաժիններ՝

Իրանի կառավարությունը հավանություն է տվել դրամական միավորի փոխարինմանը

Իրանի կառավարությունը հավանություն է տվել ներկայումս գործող դրամական միավորից՝ ռիալից, նորի՝ թումանի անցմանը: Այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի քարտուղար Մոհսեն Հաջի Միրզայեին:

«Ներկայիս որոշումը նպատակամղված է դրամական հաշվարկների պարզեցմանը,- մեջբերում է անում գործակալությունը պաշտոնյայի խոսքից: Մեկ թումանը հավասար կլինի 10 ռիալի, այսպիսով գները նշող թվերում կկրճատվի մեկ զրո»:

Նրա խոսքով՝ նոր դրամական միավորի անցման հարցը վերջին կես տարում ուսումնասիրել է կառավարության տնտեսական հանձնաժողովը: Դրամական բարենորոգության նախագիծն Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Կենտրոնական բանկը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերին: Թումանը Պարսկաստանում (Իրանի նախկին անվանումը) շրջանառության մեջ է եղել մինչեւ 1932 թվականը, երբ փոխաինվել է ռիալով: Այժմ տեղի է ունենում հակառակ փոխարինումը:

Մինչեւ հիմա թումանը պաշտոնական դրաման միավոր է համարվում Իրանում: Կենտրոնական բանկի թղթադրամների վրա եւ խանութների գնացուցակներում նշվել Է ռիալ, բայց առօրյա խոսքում իրանցիները միշտ օգտագործում էին «թուման», ինչը որոշակի խառնաշփոթություն էր մտցնում:

Վերջին տարիների գնաճի հետեւանքով ռիալն զգալիորեն արժեզրկվել է: Ներկայումս ամերիկյան դոլարն Իրանի փոխանակման կետերում արժե 39 հազար ռիալ, իսկ հիմա այն կարժենա 3,9 հազար թուման: Փաստորեն Իրանում կատարվում է արժեմեծացում մեկ նիշով: Ավելի վաղ առաջարկվում էր թղթադրամներից հանել երեք եւ նույնիսկ չորս զրո, սակայն վերջին հաշվով որոշում է ընդունվել հրաժարվել այդքան արմատական միջոցներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս