Բաժիններ՝

Դուտերտեն մտադիր է շարունակել թմրամոլության դեմ պայքարը, չնայած դրսից քննադատությանը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ մտադիր չէ հետ կանգնել երկրում թմրամոլության դեմ պայքարից՝ չնայած միջազգային կազմակերպությունների կողմից քննադատությանը, հաղորդել է France-Presse գործակալությունը։

«Պայքարը չի թուլանա, այն կլինի անողոք»,- ընդգծել է Դուտերտեն: Նրա խոսքով՝ երկրի ներսում եւ արտասահմանում մարդիկ, իրեն քննադատելով թմրանյութերի դեմ պայքարի ջանքերի համար, պետք է կենտրոնանան այն բանի վրա, որպեսզի օգտագործեն իրենց ազդեցությունն ու ֆիլիպինցիներին տեղեկացնեն այն հիվանդությունների մասին, որոնք առաջացնում են արգելված պատրաստուկները: 2016 թվականի մայիսին Ֆիլիպինների նախագահ ընտրված Ռոդրիգո Դուտերտեն հանդես է գալիս թմրակախյալ մարդկանց, ինչպես նաեւ նրանց դեմ լիամասշտաբ պայքարի օգտին, ովքեր թմրանյութեր են տարածում:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի՝ իշխանության գլուխ անցնելու պահից ի վեր երկրում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ, որոնք կապված են եղել թմրավաճառքի հետ, այդ թվում այդ ոլորտում հանցագործությունների հետաքննության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս