«Էրդողանը խաղաթղթին է դրել Գերմանիայի հետ հարյուրամյա հարաբերությունները». Գերմանացի նախարար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է.

«Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի ենթարկեն»:

Մյուս կողմից, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը:

«Ամեն անցնող օր նորից ու նորից ապացուցվում է այն տեսակետի ճշմարտությունը, որ Թուրքիան հետզհետե հեռանում է Եվրոպայից»,- նշել է Քուրցը: Նա նաև գոհունակություն է հայտնել Գերմանիայի  նախագահի և արտգործնախարարի՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված խիստ հայտարարությունների առթիվ:

Քուրցը հավելել է, որ կշարունակի աշխատանքներ տանել՝ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը լիովին դադարեցնելու ուղղությամբ:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31