Եվրոպացի զբոսաշրջիկները չեն ցանկանում Թուրքիայում հանգստանալ

Ռազմական հեղաշրջման փորձից հետո եվրոպացի զբոսաշրջիկները  չեն այցելում Թուրքիա: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝  այդ մասին հայտնել է թուրքական «Prontotour» տուրիստական ընկերության հիմնադիր նախագահ Ալի Օնարանը:

Նրա խոսքով, վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զբոսաշրջության ոլորտում մեծ անկում է գրանցվել. մասնավորապես տուր փաթեթների գները համարյա դարձել են այնքան, որքան 10 տարի առաջ էին: Դա վերաբերում է, թե Ստամբուլին, թե Անթալիային: Ստամբուլում գները 40 տոկոսով նվազել են:

Որպես Եվրոպացի զբոսաշրջիների նվազման պատճառ Օնարանը առաջ է քաշում Թուրքիայի ներսում տիրող քաղաքական լարված իրավիճակը, և քաղաքական իշխանությունների հռետորիկան։ Ըստ Օնարանի եվրոպացի զբոսաշրջիկներին նորից գրավելու համար, թուրք քաղաքական գործիչները պետք է մեղմացնեն քաղաքական հռետորիկան։

Նա շեշտել է, որ  զբոսաշրջիկները Թուրքիա այցելելուց խուսափում են նաև երկրում պահպանվող արտակարգ դրության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31