
«Լիվերպուլը» պատրաստ է Վիրջիլ վան Դեյկին ձեռք բերելու համար ծախսել ռեկորդային գումար

«Լիվերպուլը» դեռ հույս ունի, որ կկարողանա ձեռք բերել «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրգիլ վան Դեյկին: Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, մերսիսայդցիները պատրաստ են իրենց համար ռեկորդային գնով գնել 36-ամյա հոլանդացուն, եթե «Սաութհեմփթոնը» ցանկություն հայտնի վաճառել ֆուտբոլիստին:
Վերջիլ վան Դեյկի տրանսֆերը գնահատվում է 60 մլն ֆունտ, որը ռեկորդ է պաշտպանի համար համաշխարհային ֆուտբոլում: Ֆուտբոլիստն ինքը դեմ չէ «Լիվերպուլ» տեղափոխվելուն և տվյալ պահին մարզվում է ինքնուրույն:
Ավելի վաղ «Սաութհեմփթոնը» դիմել էր ԱՊԼ-ին՝ բողոքով առ այն, որ «Լիվերպուլը» բանակցում է վան Դեյկի հետ, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Ավելի ուշ մերսիսայդցիները հայտարարել էին, որ հրաժարվում են նրա գնման մտքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը