Բաժիններ՝

Վթար Երևան-Սևան ճանապարհին. փոքրիկը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 23-ին,ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտկարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 20 OO 542 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 GC 405 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Ռ. Ի.-ը, 1991 թ. ծնված Ն., Ա. և 2017 թ. ծնված Ա. Հ.-երը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները՝ այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Փրկարարները փակել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս