Բաժիններ՝

Մխիթարյանի հաջող հարվածն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել «Ռեալ»-ին

Չեմպիոնների գավաթ միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում աչքի ընկավ Լինգարդը, իսկ «Սերուցքայիններից»՝ Կազեմիրով, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 2:1։ Հաջող հարվածներից մեկն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս