Գիտե՞ք, որ… Ամենաշքեղ զգեստապահարանը…

Զարմանալի է, բայց փաստ, որ ռուս կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի զգեստապահարանում կախված էին շուրջ 15000 զգեստներ: Կայսրուհին կուրորեն հետևում էր նորաձևությանը և շատ էր սիրում խրախճանքների մասնակցել:

Նրա պալատներում անց էին կացվում աննկարագրելի գեղեցիկ ու շքեղ պարահանդեսներ, որոնց հրավիրվում էին մասնակցելու ամենատարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հենց այդ ժամանակաշրջանում ռուսական կայսերական պալատը համարվեց աշխարհում ամենաճոխերից և հարուստներից մեկը: Կայսրուհին սիրում էր գրգռել հասարակության երևակայությունը ու զարմացնել շրջապատին: Նա կարող էր մի երեկույթի ընթացքում մի քանի անգամ զգեստափոխվել և երբեք միևնույն զգեստը 2-րդ անգամ չէր հագնում:

Կայսրուհու հանդերձանքը կարում էին ամենաթանկարժեք և անսովոր կտորներից; Այդ ժամանակներում երկրում օրենք էր ընդունվել, համաձայն որի` ոչ մի օտարերկրացի առևտրական իրավունք չուներ վաճառել իր ապրանքը, քանի դեռ Ելիզավետա կայսրուհին դա չէր տեսել: Այսպես նա ընտրում էր իր զգեստների համար շքեղ կտորներ` միևնույն ժամանակ ապահովելով դրանց բացառիկությունը:

Կարդացեք նաև

Իրենից հետո կայսրուհին թողեց մեծաքանակ զգեստապահարան և բազում պարտքեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս