Բաժիններ՝

ՊՍԺ-ն պատրաստ է Ալեքսիս Սանչեսին շաբաթական վճարել 390 հազար եվրո

ՊՍԺ-ն նախկինի պես մտադիր է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին, ով մեկ տարի անց կարող է դառնալ ազատ գործակալ: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, փարիզեցիները պատրաստ են բավարարել 28-ամյա չիլիացու ֆինանսական պահանջները, ով ցանկանում է շաբաթական վաստակել 390 հազար եվո:

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վստահ է, որ կհաջողվի գնել Սանչեսին՝ շնորհիվ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ընկերության, ում կատարյան գործարարը բազմիցս առաջարկել է գլխավորել ֆրանսիական ակումբը:

Սանչեսն ինքը հույս ունի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», բայց «Արսենալը» չի ցանկանա ուժեղացնել մրցակցին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչեսի տրանսֆերը ՊՍԺ-ի վրա կարող է նստել 50 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31