Բնական միջոց՝ բորբոքումից ազատվելու համար
Fithacker.ru-ն գրում է, որ քրոնիկական բորբոքումը վկայում է առողջության հետ կապված մի շարք խնդիրների առկայության մասին։ Այն բացասաբար է ազդում ողջ օրգանիզմի աշխատանքի վրա։
Ի թիվս այլ խնդիրների՝ այն կարող է կապված լինել սխալ սնունդի ընդունման հետ։ Կայքն առաջարկում է բնական միջոց, որը կօգնի քրոնիկական բորբոքման դեմ պայքարում։ Բնական միջոցի երկու հիմնական բաղադրիչները քրքումն ու իմբիրն են. միջոցներ. որոնք բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն, հատկապես՝ համադրելու դեպքում։ Այս պարզ միջոցը կօգնի ստանալ օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սննդարար մի շարք նյութեր։
Բաղադրիչներ
• 5-6 գազար
• իմբիրի արմատ
• քրքումի արմատ
• կես թեյի գդալ սև պղպեղ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի մեջ։ Այն կարող եք խմել պատրաստելուց հետո կամ պահել սառնարանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը