Բաժիններ՝

«Բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել». Երմակովիչ

Բորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի կարծիքով իր թիմը «Ալաշկերտ»-ին հաղթեց բարձր որակների շնորհիվ:

«Հանդիպման առաջին կեսը շատ վատն էր մեզ համար: Մեր բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել: Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Բայց միևնույն ժամանակ հավատում էինք: Առաջին կեսում «Ալաշկերտ»-ի խաղը մեզ անակնկալի չբերեց: Լավ էին տիրապետում գնդակին: «Ալաշկերտ» լավ էր խաղում, սակայն մենք առավել ուժեղ էինք»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց Երմակովիչը:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31