Վթար Տաշիր քաղաքում. վարորդը սրտի կաթվածից մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 17-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Benz» մակնիշի 14 PP 555 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Լ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1970 թ. ծնված Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:

Ըստ դեպքի վայրում գտնվող բժիշկների՝ Լ. Ա.-ը մահացել է սրտի կաթվածից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս