Բաժիններ՝

«Հիանալի երեկո նախագահ Մակրոնի և տիկին Մակրոնի հետ, բարձրացանք Էյֆելյան աշտարակ՝ ընթրելու». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 14-ին հայտարարել է իր երկրի եւ ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման մասին՝ մեկ օր առաջ Փարիզում նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած հանդիպումից հետո: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր Էջում:

«Հիանալի երեկո նախագահ Մակրոնի եւ տիկին Մակրոնի հետ,- գրել է Թրամփը:- Բարձրացանք Էյֆելյան աշտարակ՝ ընթրելու: Ֆրանսիայի հետ հարաբերությունները հաստատուն են, քան երբեւէ»:
Այդ գրության հետ մեկտեղ Թրամփը Twitter-ում զետեղել է լուսանկար, որտեղ նախագահները տիկանանց հետ պատկերված են Էյֆելյան աշտարակի ռեստորանում՝ Փարիզի համայնապատկերի ֆոնին:

Հուլիսի 13-ին Թրամփի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արեւելքի ճգնաժամը եւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս