Արցախի ՄԻՊ-ը՝ թալիշցիների վերադառնալու վտանգավորության մասին
Այսօր լրագրողները Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցին, թե ինչքանո՞վ է անվտանգ այսօր թալիշցիների համար՝ վերադառնալ իրենց բնակավայրերը:
Ի պատասխան՝ Ռ. Մելիքյանն ասաց. «Արցախի Հանրապետությունն իրենից կախված ամեն ինչ փորձում է անել, և շատ հաճախ դա դրսևորվում է շատ կոնկրետ և հստակ ծրագրված միջոցառումների միջոցով, որ անվտանգության մակարդակը լինի հնարավորինս բարձր, բայց մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք»:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ այդքան էլ անվտանգ չէ՞, Արցախի ՄԻՊ-ն այսպես պատասխանեց. «Անվտանգությունը սև ու սպիտակ երևույթ չէ, չի կարելի ասել՝ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում բացարձակ վտանգավոր է, այդպես չէ: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն ունենում է անվտանգության մակարդակի վրա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: