Բաժիններ՝

«Մոնակոն» կարող է Մբապեի աշխատավարձն ավելացնել 900 տոկոսով

Ինչպես հաղորդում է AS-ը, «Մոնակոն» պատրաստ է էականորեն բարձրացնել հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը, որպեսզի նրան պահի ակումբում գոնե ևս մեկ մրցաշրջան:

Ըստ պարբերականի տեղեկության՝ ֆրանսիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է աշխատավարձի բարձրացում 900 տոկոսով, որպեսզի վերջինիս պահի «Ռեալ», ՊՍԺ կամ այլ ակումբ տեղափոխվելուց: Տվյալ պահին Մբապեն ստանում է ամսական 80 հազար եվրո, իսկ ըստ նոր պայմանագրի՝ նրա աշխատավարձը կկազմի ամսական 700 հազար եվրո:

Ավելի վաղ իսպանական Marca-ն հաղորդել էր, որ Մբապեն «Ռեալում» խաղալու որոշում է կայացրել, իսկ հնարավոր տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 130 մլն եվրո:

Մբապեի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս