Բաժիններ՝

Ինչպե՞ս են տեխնոլոգիաները «կոտրում» մեր ուղեղը

Սմարթֆոնային կախվածության մասին խոսակցություններն ամենուր են: Շատերը կարծում են, որ սմարթֆոնները և սոցցանցերի հավելվածները նախատեսված են այնպես, որ կախվածություն առաջացնեն: Այդ երևույթը կոչվում է «կոտրել» ուղեղը:

Խաղային սարքերի սկզբունքը

Ամեն անգամ, երբ մենք ստուգում ենք սմարթֆոնը, մենք կարծես իջեցնում ենք խաղային սարքավորման բռնակը՝ շահում ստանալու հույսով: Երբեմն մենք ստանում ենք այդ շահումը, և այն մեզ դրդում է անընդհատ փորձել մեր բախտը՝ նույն զգացումներն ունենալու համար: Նույն սկզբունքով են ստեղծված այսօր շատ սարքավորումներ:

Այս դեպքում պարգևատրումը հավանումներն են Facebook-ում և  Instagram-ում, էմոջիները՝ հաղորդագրություններում, նոր հետևորդները, և այլն:

Կարդացեք նաև

«Մենք սովորաբար մտածում ենք, որ տեխնոլոգիաներն ինքնին անվնաս են, իսկ դրանց օգտագործումն ու դրա հետևանքով առաջացած խնդիրները կախված են մեզնից: Սակայն սա մոլորություն է,- նշում է Տրիստան Հարվիսը, ով Goolge-ի նախկին մենեջերներից է: -Դրանք ընդհանրապես անվտանգ չեն: Նրանց հեղինակները ցանկանում են, որ մենք հստակ եղանակով և հստակ ժամանակահատվածում օգտվենք դրանցից: Այս միջոցով նրանք գումար են վաստակում»:

Ընկերություններն անընդհատ զարգացնում և թարմացնում են իրենց արտադրանքը, որպեսզի անընդհատ գրավեն սպառողներին: Ցավոք, դա հիմնականում բացասաբար է ազդում սպառողների վրա. նրանք ավելի ու ավելի կախված են դառնում տեխնոլոգիաներից:

Տեխնոլոգիաների և դոֆամինի կապը

«Այսօր ծրագրավորողները, ովքեր խորապես ուսումնասիրում են ուղեղի կառուցվածքը, կարող են գրել այնպիսի ծրագիր, որը կստիպի ուղեղին անել այս կամ այն գործողությունը»,- պատմում է Dopamine Labs  ընկերության հիմնադիր Րեմզի Բրաունը:

Օրինակ, նման հավելվածներն  ընտրում են լավագույն պահն օգտատերին նվերներ անելու համար: Այս նվերներն իրենցից ոչ մի լուրջ արժեք չեն ներկայացնում, բայց օգտատիրոջը ստիպում են անընդհատ ցանկանալ այդ պահի կրկնությունը:

Ըստ Բրաունի՝ մենք կարծես լինենք փորձարարական առնետներ, ում ծրագավորողներն անընդհատ պահում են վանդակում՝ մանիպուլյացիաների շնորհիվ:

Սոցցանցերը և անհանգստության մակարդակը

Միևնույն ժամանակ հոգեբան Լարրի Ռոզենը և իր կոլեգանները Կալիֆոռնիայի համալսարանից փորձել են պարզել սոցցանցերի ազդեցությունը մեր անհանգստության մակարդակի վրա:

Երբ մենք մի կողմ ենք թողնում հեռախոսը, մեր ուղեղն ազդակ է հղում՝ արտադրելու հիդրոկորտիզոն հորմոնը: Սա այլ կերպ անվանում են սթրեսի հորմոն: Հենց սա էր օգնում նախամարդկանց չկորցնել զգոնությունն ու փրկվել գիշատիչներից: Հենց սրա պատճառով ենք մենք անընդհատ վերցնում հեռախոսը, անգամ, եթե չենք ստացել ծանուցում:

Մենք մտածում ենք.  «Երկար ժամանակ է՝ չեմ ստուգել նորությունների պատը  Facebook-ում: Իսկ գուցե ինչ-որ մեկը մեկնաբանե՞լ է իմ նկարը Instagram-ում»:  Սա ստիպում է, որպեսզի հիդրոկորտիզոն արտադրվի, որի արդյունքում մենք անհանգստանում ենք: Մենք վերցնում ենք հեռախոսը, որպեսզի իջեցնենք անհանգստության մակարդակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս