Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» 5­-ամյակի միջոցառմանը

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը այցելել են «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն:

Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կազմավորման հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ծանոթացել են մարզադպրոցի գործունեությանն ու հաջողություններին:

Ողջունելով մարզադպրոցի սաներին ու միջոցառման մասնակիցներին, Վիգեն Սարգսյանը կարևորել է մարզադպրոցի դերը առողջ ապրելակերպով և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտասարդների ձևավորման գործում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը քննարկման ընթացքում ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում մշակված ծրագրերն ու դրանց նպատակները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031