Բաժիններ՝

«Ուոտֆորդը» հրաժարվել է Լեոնիդ Սլուցկու թեկնածությունից. The Telegraph

ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին չի աշխատի «Ուոտֆորդում»: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ակումբի ղեկավարությունը հրաժարվել է Սլուցկուն հրավիրելու մտքից, չնայած ավելի վաղ նրանք դիտարկել էին այդ տարբերակը: Հիմա գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը Մարկու Սիլվան է, ով ձմեռվանից աշխատում է «Հալլ Սիթիում»: Սիլվան չի ուզում շարունակել աշխատանքը «վագրերի» հետ Չեմպիոնշիփում:

Միևնույն ժամանակ, The Independent-ը պնդում է, որ Սլուցկին և Կլաուդիո Ռանիերին «Ուոտֆորդի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդներն են: Ինչպես հաղորդում է պարբերականը, Սիլվայի նշանակման հնարավորությունն ավելի փոքր է, քան Սլուցկիինը և Ռանիերիինը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս