
Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ մնում է «Տոտենհեմում»

«Տոտենհեմի» երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել:
«Լեսթերի» հետ կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պոչետինոն հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում մնում է «Տոտենհեմում»: Արգենտինացին հաղորդել է նաև, որ պայմանագրում չկա հրաժարագնի օպցիա:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:
Պոչետինոն գլխավորել է «Տոտենհեմը» 2014 թվականին: Նրա ղեկավարությամբ թիմը զբաղեցրել է 5-րդ և 3-րդ տեղն ԱՊԼ-ում:
2016-17թթ. մրցաշրջանում «Տոտենհեմն» ապահովել է իրեն 2-րդ տեղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը