Բաժիններ՝

«Եթե Կոնտեն գլխավորի «Ինտերը», նա կստանա իմ անկեղծ աջակցությունը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է լուրերը «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի՝ Միլանի «Ինտերի» մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին:

«Յուրաքանչյուրը, ով կգլխավորի «Ինտերը», կստանա իմ լավագույն ցանկությունները և անկեղծ աջակցությունը: Ես ակումբին ցանկանում եմ հաղթանակներ և հուսով եմ, որ նրա գլխավոր մարզիչը կվերադարձնի ուրախությունը թիմի երկրպագուներին»,- ասել է Մոուրինիոն Sky Italia-ին:

Ժոզե Մոուրինիոն գլխավորել է միլանյան «Ինտերը» 2008-2010թթ. և ակումբի հետ նվաճել է 2 Սկուդետո, հաղթանակ է տարել Իտալիայի գավաթում և Սուպերգավաթում, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031