Հրդեհ Վարսեր գյուղում
Ապրիլի 23-ին, ժամը 21։19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 00։31-ին։
Այրվել են տանիքի փայտե կառուցատարերրը մոտ 72 քմ և տանիքում կուտակած վառելափայտը՝ մոտ 10 խմ։