
«Բարսելոնան» հատուկ ուշացրել է բողոքը, որպեսզի Նեյմարը խաղա Կլասիկոյում

Ուրբաթ Իսպանիայի մարզական արբիտրաժային դատարանի (TAD) նախագահ Էնրիկե Արնալդոն հայտարարեց, որ կազմակերպությունն այդպես էլ «Բարսելոնայից» բողոք չի ստացել Նեյմարի որակազրկման կապակցությամբ:
Բայց, ինչպես հաղորդել է ESPN-ը, արդեն ուրբաթ երեկոյան՝ բողոք ներկայացնելու 15-օրյա ժամկետի լրանալուց անմիջապես առաջ, «Բարսելոնան» լրացրել է բոլոր թղթերը և ուղարկել է TAD:
Այդպիսի քայլով «կապտանռնագույնները» որոշել են ժամանակ շահել և ապահովել Նեյմարի մասնակցությունը Կլասիկոյում: TAD-ը հանդիպումներ է կազմակերպում շաբաթը մեկ անգամ: Եթե «Բարսելոնան» բողոքը ներկայացներ մինչև ապրիլի 21-ը, ապա Նեյմար ճակատագիրը վերջնականապես կորոշվեր ուրբաթ:
Հիմա բրազիլացու որակազրկումը պետք է դադարեցվի մինչև TAD-ի կողմից բողոքի քննարկումը, իսկ հաջորդ հավաքը TAD-ում կանցկացվի արդեն կիրակնօրյա Կլասիկոյից հետո: Շանսը, որ TAD-ը շտապ ժողով կհրավիրի արդեն շաբաթ օրը, շատ փոքր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը