Բաժիններ՝

««Ռեալ»-«Բավարիա» խաղը պետք է վերախաղարկել»

Գերմանիայի հավաքականի լեգենդ Միխայել Բալաքը կիսել է համընդհանուր վրդովմունքը:

«Սկանդալ: Ոչ մի կարմիր քարտ չկար: Հաջորդ սկանդալը. մեկ մետրանոց խաղից դուրս: Արդյո՞ք սա վերախաղարկում չէ»,- թվիթերյան իր էջում գրել է Միխայել Բալաքը:

Չնայած զայրույթին՝ գերմանացին իր մեջ ուժ է գտել շնորհավորելու Կրիշտիանու Ռոնալդուին Չեմպիոնների լիգայում խփած 100 գոլի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Կրիշտիանուին 100-րդ գոլի կապակցությամբ: Անհավանական ձեռքբերում»:

Կարդացեք նաև

«Բավարիան» ավելացրած ժամանակում 4:2 հաշվով պարտվեց «Ռեալին»:

Հիմնական ժամանակի վերջում մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Արթուրո Վիդալին, որից հետո Ռոնալդուն վճռորոշ գոլերը խփեց խաղից դուրս վիճակից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս