Բաժիններ՝

«Հիմարություն է գնալ Բարսելոնա և փորձել պահպանել 3 գնդակի առավելությունը». Ջորջիո Կելինի

«Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կելինին կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան խաղի սպասումներով: Տանը թուրինցիները հաղթեցին 3:0 հաշվով:

«Չի կարելի մտածել, որ կարող ենք գնալ «Բարսելոնա» և փորձել պահպանել 3 գնդակի առավելությունը: Նման մտքերն անհնարին են: «Քամփ Նոու» մարզադաշտում դժվար է «0»-ի վրա խաղալ: Մենք գիտենք, որ անցել ենք ճանապարհի միայն կեսը և դեռ պետք է ապացուցենք մեր հասունությունը»,- ասել է Կելինին Sky Sport Italia-ի եթերում:

«Բարսելոնայի» և «Յուվենթուսի» միջև պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 19-ին, կատալոնացիների դաշտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս