
Լողավազանի աշխատակիցներն անարդար են համարում 23 ծառ կտրած տնօրենի ձերբակալությունը

«Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցի աշխատակիցների անունից նամակ է տարածվել, որի տակ աշխատակիցներից բացի ստորագրել են նաև լողավազան հաճախող մի խումբ երեխաների ծնողներ:
Մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սիմոնյանը ձերբակալվել է՝ լողավազանի դիմաց գտնվող 23 բարդիները կտրելու համար:
Նամակի հեղինակներն անարդար են համարում Սիմոնյանի ձերբակալությունը, պատմում են նրա կատարած «մարդասիրական գործերի» մասին:
Նամակում նշված է, որ Ալեքսան Սիմոնյանը մշտապես կազմակերպում է ծառերի էտը եւ չէր կարող դիտավորությամբ կտրած լինել ծառերը:
Աղբյուրը` Փաստինֆո