
«Գիտենք՝ ինչ է պետք անել պատասխան խաղում». Քրեյգ Շեքսպիր

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրն ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Ատլետիկոյի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (0:1):
«Կարծում եմ, որ խաղից առաջ մենք կհամաձայնեինք այսպիսի արդյունքի: Փորձում էինք գոլ խփել հակառակորդի դաշտում, բայց դուք տեսաք, թե ինչքան լավն էր «Ատլետիկոն»: Բայց հակամարտության ելքը դեռևս որոշված չէ:
Շատ հիասթափված ենք 11-մետրանոցի պատճառով. դա խաղի առանցքային պահն էր: Մրցավարը պետք է տուգանային հարված նշանակեր տուգանային հրապարակից դուրս:
Ե՛վ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես մենք խաղից դուրս չմնացինք: Ես լավ ֆուտբոլ տեսա իմ թիմի կատարմամբ: Մենք գիտենք՝ ինչ է պետք անել պատասխան խաղում»,- ասել է Շեքսպիրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը