Բաժիններ՝

Պետերբուրգում ձերբակալել են վեց հոգու՝ ահաբեկիչներ հավաքագրողների

Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ծնունդով Միջին Ասիայից վեց հոգու՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու համար քաղաքացիների հավաքագրման կասկածանքով, բայց հետաքննությունը տվյալներ չունի, որ նրանք
կապված են այն ահաբեկչի հետ, որը պայթյուն է իրականացրել մետրոյում:

Այս մասին ՏԱՍՍ-­ին այտնել են ՌԴ­-ի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
«2017 թվականի ապրիլի 5-­ին Ռուսաստանի անվտանգության համապետական ծառյության, ՆԳ նախարարության աշխատակիցների եւ Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ քննիչների կողմից քննչական գործողությունների եւ օպերատիվ­որոնողական միջոցառումների անցկացման արդյունքում ձերբակալվել են վեց քաղաքացիներ Միջին Ասիայի հանրապետություններից, որոնք Ռուսաստան են ժամանել փող վաստակելու»,­ ասել են Քննչական կոմիտեում:

Հետաքննության վարկածով՝ նրանք 2015 թվականի նոյեմբերից Սանկտ Պետերբուրգում իրականացրել են առավելապես Միջին Ասիայի հանրապետություններից սերածների հավաքագրում՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու եւ Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մեջ ներգրավելու
համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930