Բաժիններ՝

Իրանում առնվազն յոթ բնակավայր է ավերվել երկրաշարժի հետևանքով

Իրանի առնվազն յոթ բնակավայրերում ավերածություններ են եղել երկրի հյուսիս­արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հայտնաբերվել է մեկ զոհված: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ­արեւելք ընկած շրջանում: Մինչ այժմ գրանցվել են հինգ ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 6,1 մագնիտուդով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:39-­ին: Դրան հաջորդել է 3,6­ից մինչեւ 4,7 մագնիտուդով եւս չորս հետցնցում: Ստացվող հաղորդումների համաձայն, յոթ բնակավայրերում տեղի է ունեցել բնակելի շինությունների պատերի փլուզում, Կալգեշ գյուղում հայտնաբերվել է առաջին զոհվածը:

«Առայժմ մենք չունենք ավերածությունների ամբողջական պատկերը: Տարերային աղետի շրջան են ուղարկվել փրկարարներ»,­-հայտնել է Խորասանի նահանգում Կարմիր մահիկի ղեկավար Մոհամադ Մագդուրին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս