Բաժիններ՝

Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-­ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ

ՌԴ­ի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-­ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-­ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ԱՊՀ­-ի երկրների հետախուզական հանրակցության գործունեության համակարգման կատարելագործումը աշխատանիքի կարեւորագույն բաղադրիչն է սաստկացող միջազգային ահաբեկչական վտանգի պայմաններում»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ­-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Դրանից հետո ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ԱՊՀ­-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նախեւառաջ ահաբեկչության դեմ պայքարում:

«Մասնակիցներն ամփոփիչ հուշագրում հաստատել են խորհրդակցության շրջանակներում իրենց բազմակողմ համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Որպես հիմնական սպառնալիքներ, որոնք վերաբերում են ԱՊՀ-­ի անդամ բոլոր երկրների կենսական շահերին, նշվել են միջազգային ահաբեկչությունը, կրոնական եւ քաղաքական ծայրահեղականությունը»,­-հայտնել է Իվանովը:

«Նիստն սկսվել է լռության րոպեով ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-­ի պայթյունից զոհվածների հիշատակի»,­ճհավելել է ՌԴ ԱՀԾ­-ի մամուլի բյուրոյի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս