Դերասան Հայկ Մարությանը խախտում է արձանագրել

Դերասան Հայկ Մարությանը թիվ 9/47 ընտրատեղամասում, որտեղ եկել էր քվեարկության, խախտում արձանագրեց՝ նշելով, որ քվեախցիկների հետևում օրենքով պետք է պատ լինի, մինչդեռ այստեղ առկա է դուռ և տեսախցիկ, որը չգիտենք՝ ինչ է ֆիքսում։ Հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանին նա խնդրեց արձանագրել այդ խախտումը, մինչդեռ վերջինս ասաց, որ դա խախտում չի համարվում։ Հայկ Մարությանը տեղամաս էր եկել՝ որպես ընտրող, սակայն այդ տեղամասում նա նաև դիտորդական առաքելություն է իրականացում։ Հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը Հայկ Մարությանի պնդումներից հետո խոստացավ շտկել այդ խախտումը:


Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930