Բաժիններ՝

Բեֆստրոգանով. Տավարի միսը՝ ստրոգանովյան ձևով

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում

1. Կալորիականություն – 430 կկալ
2. Սպիտակուցներ – 22.2 գ
3. Ճարպեր – 32.6 գ
4. Ածխաջրեր – 13.1 գ

Բաղադրիչներ

1. Տավարի միս – 400 գ
2. Սոխ – 2 հատ
3. Թթվասեր – 200 գ
4. Տոմատի մածուկ – 2 ճ/գ
5. Ալյուր – 1 ճ/գ
6. Կտրատված մաղադանոս – 2 ճ/գ
7. Աղ՝ ըստ ճաշակի
8. Բուսայուղ – 50 մլ
9. Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Տավարի միսը լվանալ, լավ չորացնել և մանր շերտատել:
2. Մանրացված միսը դնել 2 շերտ սննդային թաղանթի արանքը և լավ ծեծել:
3. Ծեծված միսը կտրատել բարակ շերտերի:
4. Սոխը մաքրել և օղակաձև կտրատել, հետո նորից կտրատել 4 մասի:
5. Թավայի մեջ տաքացրած բուսայուղում տաքացնել սոխը, մի փոքր աղ անել, սև պղպեղ ցանել:
6. Տապակած սոխի վրա ալյուր լցնել և խառնել:
7. Սոխին ավելացնել թթվասերը, տոմատի մածուկը և խառնել:
8. Հասցնել եռման և մի փոքր ջուր ավելացնել:
9. Սոուսը մի փոքր եփել, աղ և պղպեղ ցանել:
10. Մյուս թավան լավ տաքացնել, մի փոքր բուսայուղ լցնել և տապակել միսը:
11. Միսը տապակել մինչև պատրաստ լինելը, աղ և պղպեղ ցանել:
12. Միսը լցնել սոուսի մեջ, խառնել և 2-3 րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս