Բաժիններ՝

Զինված հարձակում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա

ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով հաղորդեց, որ զինված հարձակում է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում. հարձակվել են «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա:

«Հարվածել են, քաշքշուկ է եղել, որի արդյունքում այս զենքն է հանվել: Տղաներից մեկը ձեռքին խփել է, զենքն ընկել է գետնին եւ ինքնապաշտպանության, ձեռքի տակ եղած միջոցներով ինքնապաշտպանվել են: Ըստ վկայությունների, հարձակվողները խմած են եղել: Օգտագործվել է «Մանախ» հասկացություն կամ անուն, համենայնդեպս, ես չգիտեմ՝ ով է այդ մարդը: Ահազանգել եմ ոստիկանություն: Գնում եմ դեպքի վայր, կես ժամ անցել է, ոստիկանությունը Տերյան 68/3 հասցեն չի գտնում: Արձանագրում եմ փաստը, հարձակվողները գերագնահատել են իրենց ուժերը, մեր թիմի տղաները ըստ էության վնասազերծել են այդ թափթփուկներին եւ որեւէ մեկը… ափսոս մենք եթերում ենք, թե չէ ես կասեի, թե ինչ ենք անելու այս զենքը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1809461546040899/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031