Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը մասնակցել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 31­-ին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1­-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշ ցերեկույթին մասնակցել են Ռոբերտ Աբաջյանի հարազատները, մտերիմներն ու մարտական ընկերները, զինվորականներ:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հայորդիների հիշատակը: Ներկայացվել է Ռոբերտ Աբաջյանի անցած ուղու և գործած սխրանքի մասին պատմող տեսաֆիլմը:

ՀՀ պաշտպանության նախարարն երախտագիտություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին հայրենասեր և հերոս զինվոր դաստիարակելու համար: Վիգեն Սարգսյանը հերոսի ծնողներին է հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» հատուկ մրցանակը, որը շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս