Վիտամինների անբավարար քանակի 5 նշան
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մարդու դեմքը կարող է շատ բան վկայել նրա առողջական վիճակի մասին։ Այն կարող է հուշել նաև օրգանիզմում վիտամինների անբավարար քանակի մասին։
Գունատություն։ Եթե դեմքն օրըստօրե ավելի գունատ է դառնում, դա կարող է նշանակել, որ օրգանիզմին չի բավարարում B12 վիտամինի քանակը։ Այս վիտամինի անբավարար քանակի մասին կարող է վկայել նաև ամբողջությամբ հարթ լեզուն։ Նշաններից կարող են լինել նաև հիշողության հետ կապված խնդիրները և մշտական հոգնածությունը։
Մազերի հետ կապված խնդիրներ։ Եթե մազերը չորացել են, դարձել ավելի թույլ, թափվում են, և թեփ է նկատվում, խնդիրը կարող է վիտամին B7-ի անբավարար քանակը լինել։ Պատճառը կարող է լինել հակաբիոտիկների ընդունումը։
Աչքերի ուռածություն։ Աչքերի ուռածությունը և ոտքերի այտուցվածությունը կարող են յոդի պակասի մասին վկայել։ Այս նյութերի անբավարար քանակի մասին կարող են վկայել նաև մաշկի չորությունը, քաշի ավելացումը և եղունգների թուլությունը։
Գունատ շուրթեր։ Շուրթերի և լնդերի գունատությունը կարող է վկայել երկաթի անբավարար քանակի մասին։ Այս հանքանյութի անբավարար քանակի մասին վկայող այս նշաններն առավել հատուկ են կանանց։
Լնդերի արյունահոսություն։ Այս նշանները վիտամին C-ի անբավարար քանակի հետևանք են։ Սա օրգանիզմի համար չափազանց կարևոր հանքանյութ է, որի անբավարար քանակը կարող է առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում՝ մկանային ցավերի, թուլության, ատամների հետ կապված խնդիրների, և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը