Բաժիններ՝

Հեռախոսի 3 թաքնված հնարավորություն, որոնց մասին օգտակար է իմանալ

Mirkrasoty.ife կայքը գրում է, որ բջջային հեռախոսները մի շարք ֆունկցիաներ ունեն, որոնք կարող են շատ օգտակար լինել։ Այս գործառույթները ձեզ կօգնեն արտակարգ իրավիճակներում։

112 կոդն անհրաժեշտ է հավաքել արտակարգ իրավիճակի դեպքում։ Ռադիոծածկույթից դուրս գտնվելու դեպքում կարող եք զանգահարել այս համարով արտակարգ իրավիճակի պայմաններում։ Կարող եք հավաքել 112, և հեռախոսը կփնտրի վթարային հեռախոսահամար, որը հասանելի է տվյալ տարածքում։

Բանալին մնացել է փակ մեքենայի ներսո՞ւմ։ Եթե տանը ևս մեկ բանալի ունեք, զանգահարեք տանը գտնվող հարազատներից մեկի հեռախոսահամարին։ Հեռռախոսը մեքենային 30 սմ հեռավորության վրա պահեք այն ժամանակ, երբ տանը գտնվող ձեր հարազատը սեղմում է բանալու կոճակը։

Ինչպես արգելափակել գողացված հեռախոսը։ Իմանալու համար հեռախոսի սերիական համարը՝ հավաքեք հետևյալ կոմբինացիան՝ *#06#: Էկրանին կտեսնեք 15 նիշ ունեցող թիվ։ Այս կոդը յուրահատուկ է ցանկացած հեռախոսի համար։ Գրեք այն, պահեք անվտանգ վայրում։ Եթե հեռախոսը կորցնեք, կամ այն գողանան, զանգահարեք ձեր բջջային օպերատորին և հայտնեք այս կոդը։ Օպերատորը կկարողանա արգելափակել հեռախոսը։ Այժմ նույնիսկ SIM քարտի փոփոխության դեպքում հեռախոսն օգտագործելն անհնար կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս