 
                        Աշխարհի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը եզրափակիչ փուլում է
 
                                    Մարտի 29-ին Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվել է մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:
Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակել է 55.20 միավոր և տեղ ապահովել է եզրափակչում, որտեղ մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        