Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի քույրը լուսանկարվել է Մերիլին Մոնրոյի ոճով

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-­ամյա Քենդալ Ջենները, Love Magazine հանդեսի համար լուսանկարվել է այն կերպարով, որին ոճաբաններին ոգեշնչել է Մերիլին Մոնրոն: Այդ մասին գրել է Daily Mail-­ը:

Մանեկենուհուն լուսանկարել են կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ մազերը հարդարելով ռետրո­ոճով եւ մակիաժն անելով 1950-­ական թվականների ոգով: Կերպարն ամբողջացրել են խոշոր մարգարտե մանյակով: Ֆոտոսեսիայի հեղինակն է դարձել Ջոն Ռենքինը:

Love Magazine-­ի խմբագրությունն իր Instagram­օգտահաշվում մի քանի կադրեր է ներկայացրել Քենդալի նկարահանումներից, ինչպես նաեւ հրապարակել է ֆոտոսեսիայի մոտիվներով արված տեսահոլովակ:

Քենդալ Ջենները մոդել է աշխատում 13 տարեկանից: Նա Victoria՚s Secret-­ի «հրեշտակներից» մեկն է եւ Estee Lauder բրենդի դեմքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս