15 նշան, որ լյարդը վատ է աշխատում. անուշադրության մի՛ մատնեք
Marketium.ru կայքը գրում է, որ, երբ լյարդի ակտիվությունն ընկնում է, այն ի վիճակի չի լինում օրգանիզմից դուրս հանել տոքսինները։ Սա կարող է պատճառներից մեկը լինել, թե ինչու քաշը չի նվազում՝ չնայած ճիշտ սնվելուն և ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Այս 15 նշանները կարող են վկայել այն մասին, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունեք.
- քրոնիկական հոգնածություն,
- բացասական էմոցիաներ,
- մտածողության մթագնում,
- բութ գլխացավեր, որոնք անցնում են հանգստանալուց հետո, կամ ցավ աչքերում,
- քրոնիկական ցավեր մկաններում կամ հոդերում.
- ուժեղ քրտնարտադրություն,
- յուղոտ մթերքը մարսելու դժվարություններ,
- ալերգիա,
- ակնե կամ մաշկի հետ կապված այլ խնդիրներ,
- գազեր, փքվածություն, ցավեր որովայնի հատվածում, փորկապություն, դիարեա,
- հորմոնալ անհավասարակշռություն,
- անհանգստություն և դեպրեսիա,
- զգայունություն քիմիկատների նկատմամբ,
- քրոնիկական տհաճ հոտ բերանից,
- առանց պատճառի քաշի ավելացում։
Լյարդի նորմալ գործունեությունը վերականգնելու համար առաջին հերթին հարկավոր է կարգավորել սննդակարգը։ Հետևեք այս պարզ խորհուրդներին.
- գնեք օրգանական մթերք, խուսափեք գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի օգտագործումից,
- հավասարակշռեք սննդակարգը,
- բացառեք բուսական յուղերի օգտագործումը, որոնք բորբոքում են առաջացնում,
- բավարար քանակով մաքուր ջուր խմեք,
- օգտակար յուղեր օգտագործեք՝ կոկոսի, ավոկադոյի, կարագ,
- անհրաժեշտ քանակով բջջանյութ օգտագործեք՝ նվազագույնը 35 գրամ,
- բացառեք ռաֆինացված շաքարի օգտագործումը,
- սահմանափակեք ֆրուկտոզայի օգտագործումը՝ օրական 20-25 գրամ,
- շատ բանջարեղեն օգտագործեք,
- սննդակարգում ամինաթթուներ ներառեք,
- ձու, բրոկոլի, սոխ, սխտոր օգտագործեք,
- սահմանափակեք կամ առհասարակ բացառեք ալկոհոլի օգտագործումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը