
«Պաշտոնապես Ռոնալդուն ավելի լավն է, քան Մեսսին». Ջանի Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն համեմատել է «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին: Ինֆանտինոն նշել է, որ Մեսսին և Ռոնալդուն տարբեր ֆուտբոլիստներ են, նրանք մրցակցում են իրար հետ արդեն երկար տարիներ, բայց պաշտոնապես լավագույնը հանդիսանում է պորտուգալացին:
«Իմ կարծիքով՝ Ռոնալդուն և Մեսսին խիստ տարբերվում են իրարից: Նրանք տարբեր խաղաոճեր ունեն, տարբեր ֆիզիկական տվյալներ, բայց երկուսն էլ ցնցող ֆուտբոլիստներ են: Նրանցից մեկը մի տարի է ավելի լավ խաղում, հետո մյուսն է ավելի հետաքրքիր լինում, և այդպես՝ արդեն 10 տարի: Դա իսկական մրցակցություն է: Ըստ ՖԻՖԱ-ի վարկածի, հիմա պաշտոնապես Ռոնալդուն համարվում է լավագույնը»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 41 խաղ և խփել է 41 գոլ, Ռոնալդուն անցկացրել է 34 խաղ և խփել է 36 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը