UFC-ն ուզում է Մեյվեյզերի հետ ՄաքԳրեգորի մենամարտի հոնորարի 50 տոկոսը
Քոնորը դեմ կլինի:
Բուքմեյքերական պրոմոուտեր Բոբ Արումը պատմել է ան մասին, թե ինչը կխանգարի ամերիկացի բռնցքամարտիկին և իռլանդացի մարտիկին հանդիպել ռինգում:
«Կարծում եմ, միակ արգելքը կլինի UFC-ն, որովհետև այն մարտիկներին չի վերաբերվում այնպես, ինչպես բռնցքամարտիկների պրոմոութերները: Այլ խոսքերով, UFC-ի մարտիկները ստանում են շատ ավելի քիչ, քան բռնցքամարտիկները: Նրանք Քոնորին գործարք են առաջարկել և ուզւմ են նրա հոնորարի 50 տոկոսը:
Եթե այդ մենամարտը կայանա, ապա այն չի լինի մեծ մենամարտ, որովհետև Քոնորը ММА-ի գերազանց մարտիկ է, բայց նա իրեն ցույց չի տվել բռնցքամարտում: Բայց եթե այդ մենամարտը չկայանա, մեղքը կընկնի UFC-ի վրա»,- հայտարարել է Արումը, ում խոսքերն է մեջբերում Bloodyelbow-ն:
Ֆլոյդ Մեյվեյզերը հայտարարել է, որ կվերադառնա ռինգ ՄաքԳրեգորի հետ մենամարտի համար:
Մենամարտը կարող է տեղի ունենա 2017թ. հունիսի 10-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը