
«Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուի հետ

«Տոտենհեմին» դժվար կլինի պահել արգենտինացի մասնագետին:
«Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն ակտիվորեն զբաղված է Լուիս Էնրիկեի փոխարինողին փնտրելով: Օրերս կապտանռնագույնների նախագահը հանդիպում է անցկացրել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ Կատալոնիայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Իսպանիա տեղափոխվելը 45-ամյա արգենտինացու համար պետք է անցավ անցնի, քանի որ Պոչետինոն շատ տարիներ խաղացել և մարզել է «Էսպանյոլը»:
Պոչետինոն գլխավորում է «Տոտենհեմը» 2014 թվականից: 2016-17թթ. մրցաշրջանում 29 տուրերից հետո «Տոտենհեմը» գրավում է ԱՊԼ-ի 2-րդ տեղը: հետ մնալով առաջատար «Չելսիից» 10 միավորով:
Հունվարին Պոչետինոն վստահեցնում էր ,որ երբեք չի գլխավորի «Բարսելոնան» «Էսպանյոլի» հանդեպ ունեցած սիրո պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը