
«Ռոմայում» սպասում են, որ Տոտտին ամռանը կավարտի կարիերան

«Ռոմայի» ղեկավարությունը սպասում է, որ թիմի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին ամռանը կավարտի կարիերան:
Այս շաբաթ 40-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ արդեն որոշում կայացրել է իր ապագայի վերաբերյլ, բայց չի բարձրաձայնել այն: Հաշվի առնելո այն, որ Տոտտի պայմանագրի ժամկետը լրանում է արդեն ամռանը, իսկ ընթացիկ մրցաշրջանում նա չունի իր ամուր տեղը հիմնական կազմում, ակումբը սպասում է, որ ֆուտբոլիստը կավարտի կարիերան:
Հռոմեացիների նախագահ Ջեյմս Պալոտան ենթադրում է, որ «Ռոմայի» մրցաշրջանի եզրափակիչ խաղը «Ջենովայի» հետ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում կդառնա Տոտտիի հրաժեշտի խաղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը