
Ավտովթար Եղվարդի խճուղում. ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Մարտի 20-ին, ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 34 NF 169 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: