Բաժիններ՝

FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ հանդիպել է այլմոլորակայինների հետ

Շախմատի ֆեդերացիայի նախագահի խոսքերով, նրանց հետ շփումը տեղի է ունեցել 1997 թվականին, Մոսկվայում, երբ նա զբաղեցնում էր Կալմիկիայի նախագահի պաշտոնը:

«Այստեղ՝ Մոսկվայի կենտրոնում ես բնակարան ունեմ: Ես վերադարձա հանդիպումից, գիրք կարդացի, հեռուստացույց դիտեցի: Հետո կարծես թե պառկեցի քնելու: Իսկ հետո վերլուծության ենթարկեցի. երազ էր դա, թե՞ ոչ:

Կարող է պատահել, որ երազ էր, բայց կան վկաներ, որոնք տեսել են, որ ես տանը չեմ: Ես զգացի, որ պատուհանը բաց է: Պատշգամբ: Եվ ես պետք է դուրս գամ: Ես տեղափոխվեցի ափսեի մեջ:

Շատ կարդացած լինելով ֆանտաստիկ գրքեր, եր ասացի. «Լսեք, ձեզ մոտ, այստեղ 1 ժամ է, իսկ այնտեղ, հազար տրի կանցնի: Ես կվերադառնամ, իսկ այնտեղ լրիվ ուրիշ բան է: Ես չեմ գտնի այն մարդկանց, ում հետ ես աշխատել եմ և ապրել»: Նրանք ասում են. «Ոչ, ամեն ինչ նորմալ է»:

Նրանք կանաչ գույնի էին: Ես ասացի. «Ինչու՞ դուք կոնտակտի մեջ չեք մտնում»: Նրանք ասացին. «Դուք դեռ պատրաստ չեք: Չէ՞ որ դուք չեք շփվում մրջյունների հետ: Դուք դեռ այն բեղմնավորման մակարդակում եք»,- Իլյումժինովի խոսքերն է մեջբերում «Р-Спорт»-ը:

1993թ. մինչև 2010թ. Իլյումժինովը զբաղեցնում է Կալմիկիայի նախագահի պաշտոնը: 1995 թվականից նա գլխավորում է FIDE-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս